Պատահարներ

«Հայինկասացիա»-ի աշխատակիցը 10 միլիոն դրամ գումարը բանկից ստացել ու փախել է

WRed 1 րոպե 4,329 դիտում
«Հայինկասացիա»-ի աշխատակիցը 10 միլիոն դրամ գումարը բանկից ստացել ու փախել է

Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախաքննություն է կատարվում ապրիլի 29-ին Կումայրիի ոստիկանություն դիմած Վալերի Սարգսյանի դիմումի փաստով:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վերջինս հայտնել է, որ «Հայինկասացիա» ՓԲԸ Գյումրու բաժնի նախկին ինկասատոր, 33-ամյա Տարոն Պապոյանը 2019 թ.-ի մարտի 15-ին ստացել է 10 մլն դրամ գումար՝ Երևանում գործող բանկերից մեկի դրամապահոց հանձնելու համար: 

Պարզվել է, որ վերջինս ողջ գումարը չի հանձնել դրամապահոց, ինչպես նաև «Հայինկասացիա» ՓԲԸ Գյումրու բաժին չի ներկայացրել գումարի մուտքագրման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածի վերաբերյալ Վ. Սարգսյանը տեղեկացել է «Հայինկասացիա» ՓԲԸ-ից, իսկ կասկածյալ Տ. Պապոյանը 2019 թ.-ի հունիսի 7-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզվում էր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250