Պատահարներ

Քաղաքում բուռն թափով մոլեգնում են ծառահատումները. Թեհմինա Վարդանյան

WRed 188 դիտում
Քաղաքում բուռն թափով մոլեգնում են ծառահատումները. Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբագրության անդամ Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քանի դեռ արտակարգ դրության ռեժիմում ենք գտնվում ու, կարելի է ասել, ամենաթողություն է, քաղաքում բուռն թափով մոլեգնում են ծառահատումները, քանդուքարափն ու անհայտ ծագման շինարարությունները։

Առաջին մասում Հրազդանի կիրճում տեղի ունեցող արիշվերիշն է, հաջորդիվ Նորքի 1-ին զանգվածինը։ Երկու տեղում էլ ծառահատում է իրականացվել։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ի՞նչ է կատարվում քաղաքում, այն էլ այս իրավիճակում։ Չնայած՝ պատեհ պահ է և հարմար իրավիճակ և բնությունը ոչնչացնելու, և ծածկադմփոց անելու համար»։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից