Պատահարներ

Ավազակային հարձակում. հափշտակել են գումար, որսորդական հրացան

WRed 1 րոպե 216 դիտում
Ավազակային հարձակում. հափշտակել են գումար, որսորդական հրացան

Դիմակավոված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել Արևաշող գյուղի բնակիչ՝ 75-ամյա Ղուշիկ Մ-ից, ով հայտնել է, որ 2 դիմակավորված անձինք մտել են իր տուն և դանակի սպառնալիքի տակ պահանջել գումար, ոսկի։ 
ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ տակնուվրա են արել ողջ տունը և հափշտակել 100 հազար դրամ, 5 հազար ՌԴ ռուբլի, ինչպես նաև տարեց կնոջ ձեռքին եղած մատանին, բջջային հեռախոսը և ողորկափող որսորդական հրացանը։ Ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի խումբը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ 


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից