Հասարակություն
Կորոնավիրուսից մահացած անձանցից ամենաերիտասարդը 44-ամյա կին է, ամենատարեցը՝ 90-ամյա տղամարդ
WRed
Կորոնավիրուսից նախորդ օրը մահացած 6 անձանցից ամենաերիտասարդը 44-ամյա կին է, ամենատարեցը՝ 90-ամյա տղամարդ։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Պացիենտները եղել են 44 (կին), 90 (տղամարդ), 80 (կին), 79 (կին), 80 (տղամարդ), 66 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 68 է:
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 697 նոր դեպք կա, առողջացել է 14 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
WRed
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
WRed
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
WRed
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
WRed