Հասարակություն

Արցախում ծնված քաղաքացու նոր անձնագրում գրել են Ադրբեջան. ահազանգ

WRed
Արցախում ծնված քաղաքացու նոր անձնագրում գրել են Ադրբեջան. ահազանգ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ինչ-որ բացատրություն կա՞ սրան

Այս անձնագիրը ինձ տրամադրել է այս տիկնոջ ամուսինն ու հորդորել է հրապարակել: Մարինան ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: Անձնագրի ժամկետը լրանալուց հետո Արցախից Մարինային ուղարկում են Երևան և Դավթաշենի անձնագրային բաժանմունքում մեկ տարի առաջ, 2019 թվականի դեկտեմբերի 3-ին, նա ստանում նոր անձնագիր, որը վավեր է մինչև 2029 թվականն ու որտեղ որպես ծննդավայր նշված է Ադրբեջան, իսկ որպես գրանցման վայր` Մարտունու շրջան, գյուղ Ճարտար:

Հիմա էսպիսի մի հարց. եթե անգամ ժամանակին Արցախը դե յուրե եղել է Ադրբեջանի կազմում, որքանո՞վ է քաղաքականապես նպատակահարմար Արցախում ծնված քաղաքացիների նոր անձնագրերում ևս գրել Ադրբեջան: Պարզ է նաեւ, որ օրենքի տառը պահելու դեպքում պիտի գրվի Ադրբեջան։ Բայց, կարծում եմ էստեղ այլ լուծում պիտի գտնել։ Ի դեպ, 90-ականներին նման դեպքերում ծննդյան վայր գրում էին Հայաստան, հաշվի առնելով, որ Արցախը դեռևս միջազգային իրավունքի սուբյեկտ չէ:

Սա որպես հարց դնում եմ քննարկման՝ ադեկվատ լուծում գտնելու համար, իսկ անձնագրայինի նոր պետին խնդրում եմ փոխել Մարինայի անձնագիրն ու մաքրել Ադրբեջան անունը:

Հ.Գ. Ի դեպ, այսօրինակ դեպքերում կարելի է գրել ոչ թե պետության անվանումը, այլ միայն բնակավայրը, ինչը չի հակասի ICAO- ի ստանդարտներին»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից