Հասարակություն

Բազմիցս հայտարարել են, որ իրենք դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը, բայց հիմա որոշել են դիմել այդ նույն Հրայր Թովմասյանին․ Սիմոնյան

WRed
Բազմիցս հայտարարել են, որ իրենք դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը, բայց հիմա որոշել են դիմել այդ նույն Հրայր Թովմասյանին․ Սիմոնյան

Ես գերազանց եմ գնահատում ԲՀԿ-ի այդ երկու նախաձեռնությունները: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ ԲՀԿ-ն մտադիր է նախ հանդես գալ կորոնավիրուսի կանխարգելման, հետեւանքների վերացման աշխատանքների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությամբ, ապա նաեւ դիմելու են ՍԴ՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը:

 

«Եթե այդ հանձնաժողովը ստեղծվի, մենք կկարողանանք նաեւ քննել այն լուրերը, որ տարածում են ձեր նշած կուսակցությանը մերձ խմբերը, որ իբր կորոնավիրուսը գոյություն չունի, որ դիմակ կրել ընդհանրապես պետք չի: Պատգամավորներ կան նույնիսկ, որ դիմակ չեն կրում: Մենք պետք է ուսումնասիրենք ու հասկանանք, թե արդյոք դա միտումնավոր է արվում, ՀՀ անվտանգությանը վնաս պատճառելու եւ այս իրավիճակը քաղաքական նպատակներով օգտագործելու համար, թե դրանք պարզապես ասեկոսներ են»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է ՍԴ դիմելուն, ԱԺ փոխնախագահն ասաց, որ դրան նույնպես լավ է վերաբերվում. «Վերջիվերջո պետք է կոորդինատների ճշտում տեղի ունենա: ՍԴ-ի հետ կապված բոլոր պարագաներում ձեր նշած գործընկերները խոսել են այն մասին, որ իրենք համաձայն են, որ ՍԴ-ի հետ կապված խնդիրը գոյություն ունի: Բազմիցս հայտարարել են, որ իրենք դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը, բայց հիմա որոշել են դիմել այդ նույն Հրայր Թովմասյանին, որ նա լուծում տա: Սրանով կոորդինատների ճշտման փուլը ավարտին կհասցվի: Մի քիչ վստահ չեմ, որ ՍԴ-ի հետ կապված հարցը մենք մինչ այդ արդեն լուծում տված չենք լինի եւ այս կազմը կքննի: Ես դրա հետ կապված կասկածներ ունեմ»,-հայտարարեց Սիմոնյանը:

  •  

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250