Հասարակություն

Սպասվում է քամու ուժգնացում. առաջիկա օրերի եղանակը՝ Հայաստանում

Ofelya
Սպասվում է քամու ուժգնացում. առաջիկա օրերի եղանակը՝ Հայաստանում

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 3-ի ցերեկը, 6-ի և 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին, 6-ի և 7-ի ցերեկն առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։


Ապրիլի 3-5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 3-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։


Երևան քաղաքում ապրիլի 3-ի ցերեկը, 5-6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին, 7-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև։


Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 17–19 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +11...+13 աստիճան։


100549133_0_0_1053_886_1920x0_80_0_0_fc8d1ccf8de3fff54818c3c78c005fb2.jpg.webp 256.47 KB

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250