Հասարակություն

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել

WRed
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսի մոտ 20 դեպք է գրանցվել, և աշխատակիցներից շատերն այս պահին մեկուսացված են։Այս մասին գրում է  ArmDaily.am-ը։ 

 

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հաստատել են, որ աշխատակիցները մեկուսացված են, մեկուսացված են նաև նրանց հետ անմիջապես շփում ունեցողները։

Հարցին՝ ծանր դեպքեր կա՞ն և կա՞ն աշխատակիցներ ովքեր բուժվում են հիվանդանոցային պայմաններում, ծառայությունից պատասխանեցին.«Ծանր և ծայրահեղ դեպքեր չկան։ Անգամ հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցողներ չկան, բոլորի հետ մենք կապը պահում ենք, ճշտում ինչպես են իրենց զգում»։  Ծառայությունից փոխանցեցին, որ իրենք խոստորեն հետևում են պարետատան ցուցումներին.«Դրանով պայմանավորված չունենք ամբողջովին փակված ստորաբաժանումներ»։

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250