Հասարակություն

Հայտնի է, թե ովքեր են հետախուզվում շենգավիթցի «Կյաժ Աշոտ» մականվամբ երիտասարդի սպանության համար. Shamshyan

WRed
Հայտնի է, թե ովքեր են հետախուզվում շենգավիթցի «Կյաժ Աշոտ» մականվամբ երիտասարդի սպանության համար. Shamshyan

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերի (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում են 24-ամյա Դավիթ Թադևոսյանը («Վամպիր» մականվամբ), 31-ամյա Տիգրան Հակոբյանը («Թալին» մականվամբ), 30-ամյա Կոնստանտին Հունանյանը՝ («Կոկո» մականվամբ), 30-ամյա Սամվել Քրմոյանը («Քրմո» մականվամբ), 24-ամյա Կամո Խաչատրյանը («Կամուլիկ» մականվամբ) և 22-ամյա Համլետ Թորոսյանը («Համուլիկ» մականվամբ)։ 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջիններս հետախուզվում են հունիսի 9-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում «Կյաժ Աշոտ» մականվամբ 28-ամյա Աշոտ Պետրոսյանին հրազենի գործադրմամբ սպանելու մեջ։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250