Հասարակություն
ՍԱՏՄ-ն ներկայացրել է սանիտարահիգիենիկ պահանջներ հանրային սննդի կազմակերպությունների համար
WRed
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ներկայացրել է կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ հիմնական պահանջները հանրային սննդի կազմակերպությունների համար։
- Աշխատակիցները դիմակները պետք է դնեն պատշաճ՝ ծածկելով քիթը և բերանը:
- Սեղաններին պետք է լինեն ձեռքերի ախտահանիչներ:
- Պետք է օրը երկու անգամ ջերմաչափել աշխատողներին՝ արդյունքները գրառելով դրա համար նախատեսված գրացամատյանում:
- Հանրային սննդի օբյեկտում պետք է ջերմաչափել յուրաքանչյուր հաճախորդի: Ջերմություն ունեցող հաճախորդի տվյալները պետք է գրանցել և հայտնել ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին:
- Հաստատության ընդհանուր մուտքի, խոհանոցի և զուգարանի մուտքերի, մոտ պետք է լինեն՝
- ախտահանիչներով տարողություններ,
- անձեռոցիկներ,
- դիմակների և ձեռնոցների համար առանձնացված փակվող աղբամաններ:
- Ընդհանուր տարածքների ախտահանման աշխատանքները պետք է կազմակերպվեն օրը երկու անգամ՝ համապատասխան գրառում կատարելով ախտահանության գրանցամատյանում:
- Տարբեր սեղանների շուրջ նստած հաճախորդների միջև պետք է պահպանել նվազագույնը 1.5 մետր հեռավորություն:
- Նույն սեղանի շուրջ չի կարող լինել 5 անձից ավելի:
- Արգելվում է հաճախորդների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառ. մետրի հաշվարկով 10-ից ավելի հաճախորդի միաժամանակյա ներկայությունը:
- Արգելվում է նարգիլեի օգտագործումը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
WRed
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
WRed
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել. մահվան` 16 նոր դեպք
WRed
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
WRed
Ավելին Հասարակություն բաժնից
Ողբերգական ավտովթար՝ Չարենցավան-Ֆանտան ճանապարհին. կա զոհ և տուժածներ
5.0