Հասարակություն

Ու տես, իմ առողջապահության չեղած նախարարության ղեկավար, քրտնեցիր 3-րոպեում, ու դիմակն էլ խոնավացավ․ բժիշկ Մանասյան

WRed 840 դիտում
Ու տես, իմ առողջապահության չեղած նախարարության ղեկավար, քրտնեցիր 3-րոպեում, ու դիմակն էլ խոնավացավ․ բժիշկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ՀՀ կառավարության և պարետատան հորդորներին՝ այն հարցի շուրջ, երբ հորդորում են քաղաքացիներին կրել դիմակներ և դրանք փոխել ամեն 3 ժամը մեկ։ Նա հրապարակել է լուսանկարներ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսից և գրել․ 

«Դիմակն անմիջապես պետք է փոխել այն խոնավանալուց հետո։ Երբ ներսում կամ դրսում 35 աստիճան շոգ է, դիմակը քրտինքից խոնավանում է 3 րոպեում։
Ու տես, իմ առողջապահության չեղած նախարարության ղեկավար, քրտնեցիր 3-րոպեում, ու դիմակն էլ խոնավացավ։ Սակայն Դու, սրբելով քրտինքդ, այդպեա էլ դիմակը չփոխեցիր, ապացուցելով որ դիմակ կրելն ընդամենը ցուցադրական ակցիա է, ոչ հակահամաճարակային միջոցառում»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250