Պատահարներ

Փրկարարները Գյումրիում ռետինե նավակներ ու մեկ տասնյակից ավելի հրշեջ մեքենաներ են գործի դրել

WRed 1 րոպե 383 դիտում
Փրկարարները Գյումրիում ռետինե նավակներ ու մեկ տասնյակից ավելի հրշեջ մեքենաներ են գործի դրել

Գյումրիում հուլիսի 13-ին մի քանի ժամ տեղացած հորդառատ անձրևը և կարկուտն արտակարգ դրություն են ստեղծել․մի շարք թաղամասեր ու փողոցներ ողողվել են ջրով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

«Ժամը 15։00-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Գյումրիի մի շարք թաղամասեր ու փողոցներ ջրով են ողողված, Տերյան-Ախուրյանի խճուղու հատվածում մեքենաներ են ջրասույզ եղել։ Մարդկանց և մեքենաները տարհանելու համար լրացուցիչ ուժեր ու միջոցներ են ներգրավվել Արթիկի, Անիի, Ամասիայի և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Նախարարությունից նաև հայտնում են, որ փրկարարները գործածել են ռետինե նավակներ, գործի է դրվել 13 հրշեջ մեքենա։

Աշխատանքները տեղում ղեկավարել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը, համագործակցում են Գյումրիի համայնքապետարանի և ոստիկանության հետ։

 

[72acb51bd46ba64118d47ba8d8ecbe27.jpg]

[e717e8d7c81e459a08601b214a35a8fc.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250