Թեհրանում մի շարք օբյեկտներ ենթարկվել են ավիահարվածների
Իրանի մայրաքաղաք Թեհրանում մի շարք օբյեկտներ ենթարկվել են հարվածների, այդ թվում՝ Մեհրաբադի միջազգային օդանավակայանը և Ազգային բանկի մասնաճյուղերից մեկը։ Տեղեկությունը փոխանցել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Հարվածներ են գրանցվել նաև քաղաքի հարավային հատվածում գտնվող ստվարաթղթե գործարանի և Քասր-Ֆիրուզե բնակելի համալիրի ուղղությամբ։ Վերջինիս վրա իրականացված հարձակման հետևանքով կան տուժածներ, սակայն նրանց թվի և վիճակի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։
Մարտի 29-ին հաղորդվել էր, որ Թեհրանում և Իրանի հյուսիսային մի շարք նահանգներում էլեկտրամատակարարումը խափանվել է՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով։ Նույն օրը տեղեկություններ կային նաև Իսֆահանի տեխնոլոգիական համալսարանի շենքերի կրկնակի թիրախավորման մասին։