Հասարակություն

Մենք կանգնելու ենք Սևանը հիմնովին կորցնելու վտանգի առաջ. բնապահպան Վահագն Վարագյան

WRed 169 դիտում
Մենք կանգնելու ենք Սևանը հիմնովին կորցնելու վտանգի առաջ. բնապահպան Վահագն Վարագյան

Սևանի վիճակը բարելավվելու ուղղությամբ անհապաղ քայլեր է պետք ձեռնարկել, այլապես մենք կանգնելու ենք շատ լուրջ խնդիրների առջև: 

 

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է«Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ Վահագն Վարագյանը:

 

«Սևանի վիճակը բարելավվելու ուղղությամբ անհապաղ քայլեր է պետք ձեռնարկել, այլապես մենք կանգնելու ենք շատ լուրջ խնդիրների առջև: Այսպես շարունակելու պարագայում Սևանը ճահճանալու է, և մենք կորցնելու ենք տարածաշրջանի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարը: Այս ամենի հետևանքով ոչնչանալու է Սևանա լճի ողջ էկոհամակարգը: Ձկնային պաշարները ոչնչանալու են, ինչը առաջացնելու է պարենային անվտանգության խնդիր: Առաջանալու է համաճարակների բռնկման լուրջ ռիսկեր, որոնց հետևանքով Սևանի ավազանը կդառնա մարդկանց առողջության համար ռիսկային գոտի։ Ոչնչացման վտանգից չի խուսափելու նաև էնդեմիկ հայկական որորը:

Վտանգներից զերծ չի մնալու նաև գյուղատնտեսությունը։ Խնդիրներ է առաջանալու ինչպես անասնապահական, այնպես էլ ոռոգման համակարգի հետ, քանի որ Սևանից սկիզբ առնող Հրազդան գետը մեծ նշանակություն ունի ոռոգման համար: Այս ռիսկերն անտեսելով և շարունակելով Սևանը շահագործել՝ առանց լուրջ միջոցառումների և անհրաժեշտության դեպքում՝ նաև խիստ սահմանափակումների, մենք կանգնելու ենք Սևանը հիմնովին կորցնելու վտանգի առաջ։ Պետությունն այս պահից սկսած պետք է մտածի նաև Սևանի տարածաշրջանում ապրող քաղաքացիների և տնտեսվարողների անխուսափելի սահմանափակումների հետևանքով հասցվելիք վնասների հաշվարկման և փոխհատուցման մասին, որպեսզի քաղաքացիները չհայտնվեն սոցիալ-տնտեսական ծայրահեղ վիճակում և հնարավորինս քիչ վնասներ կրեն»,- գրել  է նա։

 

[e2fc90e34f57630dda4c9bd15cc654e2.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250