Պատահարներ

Խոշոր ավտովթար. ГАЗ 3102 մակնիշի ավտոմեքենայի վարորդը գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս

WRed 195 դիտում
Խոշոր ավտովթար. ГАЗ 3102 մակնիշի ավտոմեքենայի վարորդը  գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում ГАЗ 3102 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դիտակ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից