Պատահարներ

Կոտայքի մարզում բախվել են Toyota Camry–ն ու Toyota Alphard-ը. կա վիրավոր

WRed 346 դիտում
Կոտայքի մարզում բախվել են Toyota Camry–ն ու Toyota Alphard-ը. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են Toyota Camry մակնիշի 01 ZZ 252 համարանիշի և Toyota Alphard մակնիշի 88 MC 886 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Toyota Alphard-ը մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է ճանապարհի բետոնե հենապատին, իսկ 1 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Մի քանի պտույտ շրջված Toyota Alphard-ի համարանիշները, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ ինչ-որ մարդիկ հանել էին, իսկ Toyota Camry-ի վրայից մի երիտասարդ փորձում էր համարանիշները հանել, սակայն ՃՈ տեսուչները կանխեցին նրա գործողությունը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

[0b1a5339e2bb7ff72a842ae5c8ad8d32.jpg]

[21c55956aa2e1c6205f8240320b1ee56.jpg]

[b5408fc5e36823ec53f5a7722e7f0ddd.jpg]

[aec67aa87614e3c87c938648a28cd074.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից