Պատահարներ

Շիրակի մարզի Կարմրավան գյուղում գայլերը հարձակվել են ոչխարի հոտի վրա

WRed 136 դիտում
Շիրակի մարզի Կարմրավան գյուղում գայլերը հարձակվել են ոչխարի հոտի վրա

Այսօր առավոտյան գայլերի հարձակման դեպք է տեղի ունեցել Աշոցք խոշորացված համայնքի Կարմրավան գյուղում: Գայլերը հարձակվել են նույն գյուղի բնակիչ Վարոս Թորոսյանի ոչխարների հոտի վրա և հոշոտել 7 գլուխ ոչխար:

Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է Կարմրավանի վարչական ղեկավար Ալինա Կարապետյանը: Հոշոտված կենդանիներին հայտնաբերել են գյուղին հարակից սարի տարբեր տեղամասերում, ինչը, ըստ վարչական ղեկավարի, ենթադրության առիթ է տալիս, որ ոչխարների հոտի վրա գայլերի ոհմակ է հարձակվել: Գյուղապետարանում հաշվարկում են անասնատիրոջ կրած վնասի նախնական չափը:

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից