Պատահարներ

Աբովյան քաղաքում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել

WRed 155 դիտում
Աբովյան քաղաքում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 12-ին՝ ժամը 13:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի կամրջի մոտակայքում գտնվող բենզալցակայանում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև օգնության է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, որոնք, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ են վերադարձել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:34-ին, մարվել՝ 13:49-ին:

Այրվել են Նոր Հաճն քաղաքի խաչմերուկում գտնվող «ՄԱՔՍ ՕԻԼ» բենզալցակայանի պահեստի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 25 քմ) և պահեստում գտնվող ռետինե խողովակ (մոտ 3 գմ):

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից