Պատահարներ

Թուրքական անօդաչու սարքի հարվածից զոհվել են Իրաքի բարձրաստիճան զինվորականներ

WRed 1 րոպե 203 դիտում
Թուրքական անօդաչու սարքի հարվածից զոհվել են Իրաքի բարձրաստիճան զինվորականներ

Իրաքի ԶՈՒ հայտարարությամբ` թուրքական անօդաչու սարքի հարձակման հետևանքով զոհվել է 2 բարձրաստիճան պաշտոնյա և նրանց վարորդը: 

 

Ինչպես հյատնում է Aljazeera-ն, դեպքը տեղի է ունեցել սահմանի հյուսիսային հատվածում, որտեղ Անկարան վերջին շաբաթվա ընթացքում դիրքեր է ամրապնդում և դիմակայում այն մարտիկների, որոնց ահաբեկիչ է համարում:

Սա առաջին դեպքն է, երբ Իրաքի կանոնավոր ուժերի անդամները սպանվում են Հյուսիսային Իրաքում հարձակման հետևանքով, որտեղ Անկարան գործում է Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ:

Կատարվածի վերաբերյալ Թուրքիան դեռևս հայտարարություն չի արել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից