Այլ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեռացիր. Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող բազմահազարանոց ցույցեր են անցկացվել Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում

WRed 319 դիտում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աջակցիների հանրահավաքին Մինսկում փոխարինել է ընդդիմության բողոքի ակցիան:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, տասնյակ հազարավոր ցուցարարներ են հավաքվել «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի մոտ: Վերջիններս բացականչում են «Կեցցե՛ Բելառուսը», «Հեռացիր», «Հավատում ենք, կարող ենք, կհաղթենք» արտահայտությունները և ծածանում են սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշները:

Բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվում նաև այլ քաղաքներում՝ Գոմելում, Բրեստում և Գրոդնոյում: Ցուցարարների հիմնական պահանջը նույնն է՝ նախագահի հրաժարականը:

Հիշեցնենք, որ Մինսկի Անկախության հրապարակում ավելի վաղ կայացել է Լուկաշենկոյի կողմնակիցների հանրահավաքը, որի ժամանակ ելույթ ունենալով բելառուս առաջնորդը բացառել է երկրում նոր ընտրություններ անցկացնելու գաղափարը՝ ասելով, որ թույլ չի տա նման սցենար, քանի դա կլինի Բելառուսի վախճանը որպես պետություն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250