Պատահարներ

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 20-ամյա վարորդը 07-ով բախվել է երկաթե արգելապատնեշին

WRed 212 դիտում
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 20-ամյա վարորդը 07-ով բախվել է երկաթե արգելապատնեշին

Այսօր՝ օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 18:15-ի սահմաններում, Աչաջուր գյուղի բնակիչ, 20-ամյա Պարթև Ք.-ն, իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով՝ Աչաջուր գյուղի վերջնամասում, «Մակարավանք» տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին:

Վթարի հետևանքով վարորդ Պարթև Ք.-ն, ուղևորներ՝ Աչաջուր գյուղի բնակիչ, 16-ամյա Սարմեն Ս.-ն և Աբովյան քաղաքի բնակիչ, 20-ամյա Վալերի Ց.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները:

 Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-ր դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

 

[de5b9b6f8860d0fe952d16736e408b02.jpg]

[ce0cb5678a8f4afb25cf60ce7c0e2e19.jpg]

[2b384c88ce85026efea43cee53b88961.jpg]

[485a411b5cbf5e6a653118b86e339d5b.jpg]

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից