Պատահարներ

Բեռնատար ջրատարը բախվել է «Նիվային», վերջինը, մի քանի մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել է ձորում

WRed 1 րոպե 115 դիտում
Բեռնատար ջրատարը բախվել է «Նիվային», վերջինը, մի քանի մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել է ձորում

Օգոստոսի 17-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, բեռնատար ջրատարի վարորդը Ձորաղբյուր-Գետարգել ավտոճանապարհին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենային, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Բախման հետևանքով Նիվան մոտ 20 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորում։

Կայքի տեղեկություններով՝ Նիվան ճանապարհին կայանված է եղել, ու վարորդը փորձել է վնասված անվադողը փոխել, երբ այդ ժամանակ էլ բեռնատարը բախվել է Նիվային։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 17-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։

[53f45cfdcbe96bda2c20f7f647dd54c0.jpg]

[f9264f749abed935c12c572b7c735038.jpg]

[93c5bf2bf63db09e776c8309c6b762fa.jpg]

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից