Այլ

Ռուսական Սու-27 կործանիչն օդ է բարձրացվել ամերիկյան հետախույզ-ինքնաթիռը որսալու համար

WRed 1 րոպե 275 դիտում
Ռուսական Սու-27 կործանիչն օդ է բարձրացվել ամերիկյան հետախույզ-ինքնաթիռը որսալու համար

Ռուսական Սու-27 կործանիչը Բալթիկ ծովի վերևում ուղեկցել է ամերիկյան ռազմաօդային ուժերին պատկանող RC-135 հետախույզ ինքնաթիռին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել են ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից:

Կենտրոնից տեղեկացրել են, որ օգոստոսի 19-ին օդային տարածքի վերահսկման ռուսական միջոցներով Բալթիկ ծովի գլխավերևում ռուսական պետական սահմանին մոտեցող օդային թիրախ է նկատել:

Նշվում է, որ պետական սահմանի խախտումը թույլ չտալու համար օդ է բարձրացվել «Սու-27» կործանիչը, որն ընդգկրված է Բալթիկ նավատորմի հակաօդային պաշտպանության ուժերի կազմում:

Կենտրոնից հավելել են, որ ամերիկյան օդանավը չի խախտել երկրի սահմանը:  

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250