Այլ

Թուրքիայում նոր օպերացիա է մեկնարկել PKK-ի դեմ

WRed 1 րոպե 289 դիտում
Թուրքիայում նոր օպերացիա է մեկնարկել PKK-ի դեմ

Թուրքիայի արևելյան Բինգյոլ նահանգի ժանդարմերիայի հրամանատարությունը 700 ուժայինի մասնակցությամբ մեկնարկել է «Yıldırım-6 Karacehennem» օպերացիան: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ տվյալ օպերացիան իրականացվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ: Ռազմագործողության նպատակն է PKK-ին «վերջնականապես դուրս հանել Թուրքիայի տարածքից և վնասազերծել քուրդ զինյալներին»:

Գործողությունների մասնակիցների թվում կան նաև ժանդարմերիայի  և ոստիկանության հատուկջոկատայիններ:

Մինչ այդ Թուրքիայի տարածքում PKK-ի դեմ իրականացված «Yıldırım-1-5» օպերացիաների ընթացքում թուրք ուժայինները 22 քուրդ զինյալի են սպանել: Գործողությունների արդյունքում ոչնչացվել են զինյալների թաքստոցները, զինապահեստները և առգրավվել են բազմաթիվ զենք-զինամթերք:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250