Այլ

Բեյրութի նավահանգստում հայտնաբերել են պայթյունավտանգ քիմիական նյութերով 79 կոնտեյներ

WRed 1 րոպե 171 դիտում
Բեյրութի նավահանգստում հայտնաբերել են պայթյունավտանգ քիմիական նյութերով 79 կոնտեյներ

Լիբանանի զինվորականները ֆրանսիացի գործընկերների հետ Բեյրութի նավահանգստում հայտնաբերել են քիմիական թունավոր նյութերով 79 կոնտեյներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Լիբանանի բանակին։

«Օգոստոսի 14-ից 22-ի միջակայքում հայտնաբերվել է աղաթթվի 25 կոնտեյներ, նաեւ ուրիշ նյութերով 54 կոնտեյներ, որոնց արտահոսքը աղետալի կլիներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն էր տեղի ունեցել։ Ոչնչացել կամ վնասվել էին հարյուրավոր շենքեր, ավտոմեքենաներ, Լիբանանի մայրաքաղաքի շատ թաղամասերում ապակիները կոտրվել էին, կառույցների մի մասն ամբողջությամբ ավերվել էր։ Իշխանությունները հայտնել էին, որ պատճառը 2750 տոննա ամոնիումի սելիտրայի դետոնացիան էր, որը 2014 թվականին առգարավել էին մաքսային ծառայությունները եւ պահվում էր պահեստում։

Զոհվել էր ավելի քան 170 մարդ։ Լիբանանի մայրաքաղաքը ճանաչվել էր աղետի գոտի։ Դրանից հետո քաղաքում ընթացել էին հակակառավարական հանրահավաքներ, որոնց հետեւանքով Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը հայտարարել էր իր կառավարության ամբողջ կազմով հրաժարականի մասին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250