Այլ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան

WRed 150 դիտում
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան

Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով Ռուսաստան է մեկնել, գրում է ԱՊԱ գործակալությունը։ 

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ այցի շրջանակում նախատեսվում է հանդիպումներ անցկացնել Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախօրեին Բայրամովը հայտնել էր ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ քննարկելիք թեմաների մասին, որոնց թվում առաջնային է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը։ Բացի այդ, Բայրամովն ընդգծել էր Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարումների թեման:

Անդրադառնալով Զոհրաբ Մնացականյանի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին՝ Բայրամովը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են աշնանը նման հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250