Այլ

Լուկաշենկոն կրկին հայտնվել է ինքնաձիգը ձեռքին

WRed 1 րոպե 413 դիտում
Լուկաշենկոն կրկին հայտնվել է ինքնաձիգը ձեռքին

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի քարտուղարը, ի պատասխան РИА Новости-ի այն հարցին, թե որտեղ է գտնվում նախագահը, ցույց է տվել նրա լուսանկարը:

 

Գործակալության կողմից հրապարակված լուսանկարում Լուկաշենկոն Անկախության պալատում է հայտնվել կրկին զրահաբաճկոնով և ձեռքին ինքնաձիգ կա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ Մինսկում տեղի էր ունենում «Խաղաղության և անկախության երթ» բողոքի ակցիան: Երթի մասնակիցները մոտեցել են Անկախության պալատին, որտեղ գտնվում է Բելառուսի նախագահի նստավայրը: Շենքը շրջապատված է ուժեղացված ОМОН-ի ջոկատներով և ներքին զորքերով:

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն արդեն հայտնվել էր ցուցարարների առջև՝ ավտոմատը ձեռքին: Օգոստոսի 23-ին հրապարակվել էր մի տեսանյութ, որում Բելառուսի նախագահը ուղղաթիռով թռչում էր Մինսկի վրայով և հետևում բազմահազարանոց բողոքի ցույցին:

Ավելի ուշ, Լուկաշենկոն հասարակության մեջ իր հայտնվելը զենքով բացատրել է ՆԱՏՕ-ի միջուկային հարվածի սպառնալիքով: «Լսեք, քառորդ դար ես երբեք մատներս չեմ ուղղել ժողովրդի վրա, էլ չեմ ասում կրակելու մասին», - ասել է նա:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250