Այլ

Ալեքսեյ Նավալնին անհետացել է «Շարիտե» կլինիկայից

WRed 1 րոպե 1,043 դիտում
Ալեքսեյ Նավալնին անհետացել է «Շարիտե» կլինիկայից

Ռուս ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին, ում տեղափոխել են Բեռլինի «Շարիտե» կլինիկա, անհետացել է։ Համապատասխան տեղեկատվությունը հայտնվել է քաղաքագետ Վլադիմիր Սերգիենկոյի Telegram-ի ալիքում:
Փորձագետը պատմել է, որ իր ընկերը վերջերս միկրոինսուլտ է տարել, և ինքը նրա հետ գնացել է «Շարիտե»: Սերգիենկոյի ընկերը հարցրել է հիվանդանոցի անձնակազմին, որտեղ, իբր, Նավալնին է եղել: Քաղաքագետը գրել է, որ բուժքույրերը հասկացրել են, որ կոմայի մեջ գտնվող Նավալնին հիվանդանոցում չէ։
Սերգիենկոն իր հրապարակման մեջ նաև հասկացնում է, որ «Շարիտե»-ում ընդդիմադիրի բացակայության վարկածը հաստատում է այն փաստը, որ ոչ ոք չի տեսել քաղաքական գործչի՝ կլինիկայում արված լուսանկարները: Բացի այդ, ինտենսիվ թերապիայի բաժանմունքի մոտ, որտեղ, ինչպես հայտարարվել է, պահվում է Նավալնին, պահակ չի եղել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250