Այլ
Վրաստանում պարտադիր կարանտինի ժամկետը կրճատվում է մինչև 8 օր. Գախարիա
WRed
192 դիտում
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ՝ երկիր մուտք գործելու պայմաններում կարանտինային պահանջը 14 օրվա փոխարեն այսուհետ 8 օր կլինի: Այս մասին հայտնում է aliq.ge-ն
Գախարիայի խոսքով՝ 9-րդ օրը PCR թեստի բացասական արդյունքի դեպքում քաղաքացիները կլքեն կարանտինային գոտին, սակայն 12-րդ օրը ևս մեկ PCR թեստ հանձնելու պարտավորություն կունենան:
«Կարանտինի օրերը կրճատում ենք, որպեսզի թեթևացնենք մեր քաղաքացիների, ինչպես նաև հյուրերի լրացուցիչ անհարմարությունը: Այս որոշմամբ մենք կրճատում ենք կարանտինի օրերի քանակը և ավելի շատ ազատություն ենք տալիս մեր քաղաքացիներին, որպեսզի ինչքան հնարավոր է շուտ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ»,- հայտարարել է Գախարիան:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
230
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
188
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
261
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
202