Այլ

«Հաղթանակ» զբոսայգին վերաբացվել է

WRed 340 դիտում
«Հաղթանակ» զբոսայգին վերաբացվել է

«Հաղթանակ» զբոսայգու ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այգին արդեն վերաբացվել  է։

«Սիրելի այցելուներ սիրով տեղեկացնում ենք ,որ մենք արդեն բացվել ենք․․․»,- ասված է հրապարակման մեջ:

 

Հիշեցնենք, որ Հայաստանում մինչև 2021 թվականի հունվարի 11-ը կարանտին է սահմանվել:

Կարանտինի նոր կանոններով հանրային միջոցառումները թույլատրելի են 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ, դիմակ դնելու պարտադիր պահաջը չի գործի օրինակ՝ հանգստյան գոտիներում, սարերում կամ անտառներում, սակայն ոչ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների և նման բնույթի այլ միջոցառումների ժամանակ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250