Այլ

ՇՊՀ ուսանողները դիմել են Կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և բուհի ղեկավարությանը

WRed 238 դիտում
ՇՊՀ ուսանողները դիմել են Կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և բուհի ղեկավարությանը

ՇՊՀ Ուսանողական Խորհուրդի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ուշադրություն.

ՇՊՀ Ուսանողական խորհուրդը նախագահության նիստից հետո որոշեց հանդես գալ հետևյալ հայտարարությամբ.

Հաշվի առնելով համաճարակային իրավիճակի հետևանքով ուսումնական գործընթացի առցանց իրականացումն ու դրանից բխող բարդությունները՝ որոշեցինք դիմել ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և բուհի ղեկավարությանը, որպեսզի այս իրավիճակում փոխհատուցվի ուսանողների վարձավճարների գոնե որոշակի մասը, ելնելով այն հանգամանքից, որ ուսանողը հեռավար դասերի արդյունքում հնարավորություն չունի ստանալ այն որակի կրթություն, ինչը կստանար ամենօրյա լսարանային դասերի ժամանակ»:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250