Քաղաքականություն

Կա գաղափարական վեճ. Ջուլֆալակյանի հեռացմամաբ ոչ ոք չի շահելու. Մխիթար Հայրապետյան

WRed 136 դիտում
Կա գաղափարական վեճ. Ջուլֆալակյանի հեռացմամաբ ոչ ոք չի շահելու. Մխիթար Հայրապետյան

Լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն անդրադարձավ Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելուն:

«Ես կարծում եմ՝ ավելին, քան պարոն Ջուլֆալակյանը և խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն են ասել, ես ավելացնելու բան չեմ կարող»,-նշեց նա:

Հարցին, թե բազմիցս է խոսվել, որ անհամաձայնություններ կան պատգամավորների և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի միջև, պատգամավորը նշեց. «Այո, կան բազմաթիվ քննարկումներ, բազմաթիվ խնդիրներ, որոնց շուրջ ունենում ենք զրույցներ գործադիրի մեր գործընկերների հետ և մեր վեճը բազառապես գաղափարական է: Այս իմաստով կարծում եմ, որ մեր հայրենակիցների՝ տասնամյակներ շարունակ ունեցած երազանքները ի կատար են ածվել: Կա առողջ աշխատանք, առողջ համագործակցություն պառլամենտի և կառավարության միջև: Պարոն Ջուլֆալակյանը հանդես է եկել հայտարարությամբ, ես ինձ իրավունք չեմ վերապահի ասել ավելին, քան պարոն Ջուլֆալակյանը հայտարարել է: Բոլոր դեպքերում ինքս հույս ունեմ, որ այդ որոշումը կփոխի: Իմ գործընկեր Արսեն Ջուլֆալակյանի հեռացումը օրենսդիրից վնասում է թե՛ ոլորտին, թե՛ հանձնաժողովին: Արսեն Ջուլֆալակյանը եղել ու մնում է ոլորտի լավագույններից, փայլուն պատգամավոր, որ մեկ ու կես տարվա ընթացքում ապացուցել է: Ամեն դեպքում, որևէ մեկը չի շահելու, եթե պարոն Ջուլֆալակյանը դնի իր մանդատը: Հույս ունեմ, որ խնդիրները կկարգավորվեն և ինքը կփոխի իր որոշումը: Ես նրան հորդորել եմ հետ վերցնել դիմումը»,-ավելացրեց Հայրապետյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250