Այլ

ԱՄՆ-ը պաշտոնապես Լուկաշենկոյին օրինական նախագահ չի ճանաչում

WRed 234 դիտում
ԱՄՆ-ը պաշտոնապես Լուկաշենկոյին օրինական նախագահ չի ճանաչում

ԱՄՆ-ն պաշտոնապես Լուկաշենկոյին օրինական նախագահ չի ճանաչում, հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Օգոստոսի 9-ի ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ ազնիվ։ Հայտարարված արդյունքները շինծու էին և լեգիտիմությունը չէին արտացոլում։ Միացյալ Նահանգները չի կարող Ալեքսանդր Լուկաշենկոյին համարել երկրի օրինական ընտրված առաջնորդ»,- ասել է նա ՝ մեկնաբանելով Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը։

Սեպտեմբերի 23-ին Լուկաշենկոն գաղտնի ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը։ Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Ընտրատեղամասերի փակումից հետո հանրապետությունում սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ ՝ ընդդեմ ընտրակեղծիքների։ Ընդդիմադիր թեկնածուների բոլոր շտաբները հայտարարել են քվեարկության պաշտոնական արդյունքները չճանաչելու մասին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250