Այլ

Ռուսաստանում ուսումնական թռիչքի ժամանակ կործանված Սու-30 ինքնաթիռը, ուսումնական վարժանքի ժամանակ պատահաբար խոցվել է մեկ այլ օդանավի կողմից

WRed 353 դիտում
Ռուսաստանում ուսումնական թռիչքի ժամանակ կործանված Սու-30 ինքնաթիռը, ուսումնական վարժանքի ժամանակ պատահաբար խոցվել է մեկ այլ օդանավի կողմից

ՌԴ Տվերի մարզում երեքշաբթի վթարված Սու-30 կործանիչը, նախնական տվյալներով, պատահաբար խոցվել է մեկ այլ ինքնաթիռի կողմից ուսումնավարժանքների ժամանակ:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով մարզային արտակարգ ծառայություններին, վթարի պատճառը վարժանքների ժամանակ Սու-30-ի պատահական խոցումն է արկով: Հարվածն իրականացվել է մեկ այլ ինքնաթիռի կողմից:

Հիշեցնենք, որ ՌԴ Արևմտյան ռազմական շրջանի հաղորդմամբ՝ նսխօրեին ինքնաթիռն ընկել էր ուսումնական թռիչքի ժամանակ: Անձնակազմը հասցրել է ինքնանետում իրականացնել: Աղբյուրի տվյալներով՝ օդաչուների վիճակը բավարար է:

Հայտնի է, որ օդանավն ընկել է անտառը: Միջադեպի հետևանքով կործանումներ տեղի չեն ունեցել:  

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250