Այլ

Պուտինը Ալեքսանդր Լուկաշենկոյին չի շնորհավորել երդմնակալության կապակցությամբ. խոսնակ

WRed 255 դիտում
Պուտինը  Ալեքսանդր Լուկաշենկոյին չի շնորհավորել երդմնակալության կապակցությամբ. խոսնակ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին չի շնորհավորել երդմնակալության կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքերով ՝ միջազգային շփման պրակտիկան չի պահանջում շնորհավորանքներ երդմնակալության կապակցությամբ։

«Ոչ, նման բան պարտադիր չէ։ Ըստ էության, շնորհավորանքն արդեն եղել է»,- ասել է Պեսկովը և հիշեցրել, որ Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին Բելառուսի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը բելառուս գործընկերոջը շնորհավորել է հեռախոսազրույցի և անձնական հանդիպման ժամանակ, որը վերջերս տեղի է ունեցել Սոչիում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250