Այլ

Թուրքիայում զրահամեքենա է վթարվել. 16 վիրավորներից 5-ը զինծառայողներ են

WRed 277 դիտում
Թուրքիայում զրահամեքենա է վթարվել. 16 վիրավորներից 5-ը զինծառայողներ են

Թուրքիայի հարավային, սահմանմերձ Քիլիս նահանգում թուրքական զրահամեքենա է շրջվել, ինչի հետևանքով 16 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 5 զինծառայող։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թուրք-սիրիական սահմանագծին ծառայություն իրականացնող զինծառայողները ձերբակալել են մի խումբ սիրիացի փախստականների, որոնց պետք է տեղափոխեին Դեմիրշըք սահմանային անցակետ։

Սակայն ճանապարհին զրահամեքենան կողաշրջվել է։ Վիրավորները հոսպիտալացվել են։


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250