Պատահարներ

Հայտնաբերված Ֆ-1 տեսակի նռնակը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին

WRed
Հայտնաբերված Ֆ-1 տեսակի նռնակը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12։29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 6 շենքի բնակարաններից մեկում վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է նռնականման առարկա։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ սակրավորների մոտենալը։

Ինժեներասակրավորական խումբը հայտնաբերել է 1 հատ Ֆ-1 տեսակի հին նռնակ և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250