Պատահարներ

Արցախյան ռազմաճակատում հերոսաբար զոհվել է ուժային եռամարտիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն Թաթուլ Հարությունյանը. ԿԳՄՍՆ

WRed
Արցախյան ռազմաճակատում հերոսաբար զոհվել է ուժային եռամարտիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն Թաթուլ Հարությունյանը. ԿԳՄՍՆ

33 տարեկան հասակում արցախյան ռազմաճակատում հերոսաբար զոհվել է ուժային եռամարտիկ (պաուերլիֆթինգ), Հայաստանի բազմակի չեմպիոն Թաթուլ Հարությունյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

«Թաթուլ Հարությունյանը ծնվել է 1987թ. Ստեփանակերտ քաղաքում։

Մարզիկը Հայաստանի ուժային եռամարտի հավաքականի անդամ էր, Հայաստանի բազմակի չեմպիոն: Նա երկու անգամ հաղթել էր նաև Եվրոպայի առաջնությունում, աշխարհի առաջնությունում նվաճել արծաթե մեդալ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Թաթուլ Հարությունյանի հարազատներին, մերձավորներին և թիմակիցներին: Հերոս մարզիկի հիշատակը վառ կմնա բոլորիս սրտերում»,- ասված է ԿԳՄՍՆ տարածած հայտարարության մեջ:

Արցախյան թեժ մարտերում զոհվել է Հայաստանի ուժային եռամարտի հավաքականի անդամ, Հայաստանի բազմակի չեմպիոն Թաթուլ Հարությունյան (լուսանկար)

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250