Պատահարներ

Հրթիռակոծության հետևանքները Ստեփանակերտում

WRed
Հրթիռակոծության հետևանքները Ստեփանակերտում

Հրադադարի մասին հակամարտող կողմերի միջև կեսօրին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, Ստեփանակերտը նորից հայտնվել է թշնամու թիրախակետում։ Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Ժամը 23։18-ին Արցախի մայրաքաղաքում հայտարարվել է օդային տագնապ, այդ ընթացքում թշնամին հարվածել է(զինատեսակը դեռևս հայտնի չէ) Ստեփանակերտի ծայրամասային թաղամասերից մեկի վրա։

Ամբողջությամբ ավերվել է մեկ առանձնատուն, այրվել` հարևանությամբ գտնվող տնտեսական նշանակության մեկ շինություն, վնասվել են մոտակա ենթակառուցվածքները։
Տուժածներ չկան։

 

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250