Հասարակություն

Մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը. Արայիկ Հարությունյան

WRed 4,267 դիտում
Մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը: Փոխանակումն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ:

Իմ երախտագիտությունն եմ հայտնել ՌԴ խաղաղապահ զորակազմին առաքելության արագ կազմավորման ու իրականացման, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման կարևոր մարդասիրական գործընթացի անվտանգության համակողմանի ապահովման, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ գործուն մասնակցության համար»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250