Հասարակություն

Չարեկտար գյուղը հանձնելու վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել. գյուղապետ. News

WRed 372 դիտում
Չարեկտար գյուղը հանձնելու վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել. գյուղապետ. News

Արցախի Չարեկտար գյուղը հանձնելու վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել, վերջնական որոշումը վաղը կկայացվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Կամո Ցականյանը։

«Բոլոր գյուղացիները դուրս են եկել, մի մասը իրերը տարել է, մի մասը դեռ կա, գյուղի վերաբերյալ վերջնական որոշում վաղը կկայացվի»,- ասաց նա։

Նշենք, որ Չարեկտար գյուղը գտնվում է Շահումյանի շրջանում, սակայն նախկինում Մարտակերտի շրջանի գյուղերից էր։ Գյուղում բնակվում է 48 ընտանիք, ընդհանուր 270 բնակիչներով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250