Հասարակություն

«Մեր բակ» մանկապարտեզի սաներին ծեծի ենթարկելու ու հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

WRed 287 դիտում
«Մեր բակ» մանկապարտեզի սաներին ծեծի ենթարկելու ու հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Հարուցվել է քրեական գործ՝ «Մեր բակ» մանկապարտեզի սաների նկատմամբ առերևույթ հոգեկան տառապանք, Ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի «Մեր բակ» անվանումը կրող մանկապարտեզի աշխատակիցների կողմից մանկապարտեզ այցելող երեխաներին ծեծի ենթարկելու և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն։

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՔԿ խոսնակ Ռիմա Եգանյանը։

 

Հիշեցնենք, որ օրերս ձայնագրություն էր տարածվել, որում լսվում էր, թե ինչպես են մանկապարտեզի աշխատակիցները ծեծում երեխաներին ու սպառնում նրանց։

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250