Քաղաքականություն

Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ գերիների մասին քննարկումները միայն վնասելու են վերադարձման գործընթացին

Adrine Nidelyan 87 դիտում
Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ գերիների մասին քննարկումները միայն վնասելու են վերադարձման գործընթացին

ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ Ադրբեջանում գտնվող գերիների մասին քննարկումները միայն վնասելու են նրանց վերադարձնելու գործընթացին: Այս մասին Քոչարյանն ասաց խորհրդարանում իր ելույթում:

«Վերջին օրերի ընթացքում ես և իմ գործընկեր պատգամավորները հանդիպումներ ունեցան անհայտ կորածների հարազատների հետ, ներկայացրեցինք նրանց զավակներին հայտնաբերելու ուղղությամբ տարվող աշխատանքների հաջորդականությունը, ինչպես նաև լսեցինք նրանց կարծիքները կատարվածի վերաբերյալ: Տարբեր հարթակներում անդադար խոսվում է գերիների մասին, առանց գիտակցելու, որ այս հարցը շուտափույթ լուծում չունի և այդ քննարկումները միայն վնասելու են գործընթացին»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանը նշեց, որ այսօր տարվում են անհայտ կորածներին և գերեվարվածներին հայտնաբերելուն ու վերադարձնելուն միտված մեծ ծավալով աշխատանքներ, որոնց ներգրավված են նաև նրանց հարազատները:

«Յուրաքանչյուրս մեր առավելագույնը պետք է անենք զոհվածների, գերի ընկածների ու անհետ կորածներին մեր աջակցությունը ցուցաբերելու համար»,- նշեց հանձնաժողովի նախագահը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250