Քաղաքականություն

Ներքին Խնձորեսկ գյուղի մոտից մեր զինվորականները սուսուփուս, գլխիկոր նահանջել են.ռազմական փորձագետ

Lilit T. 368 դիտում
Ներքին Խնձորեսկ գյուղի մոտից մեր զինվորականները սուսուփուս, գլխիկոր նահանջել են.ռազմական փորձագետ

Ամեն շաբաթ նորություն են ստանում, որ հերթական բնակավայրի մոտ մեր դիրքերը զիջել ենք ադրբեջանցիներին: Այս մասին այսօր փետրվարի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: «Երեկ Ներքին Խնձորեսկ գյուղի մոտից մեր դիրքերը հետ են քաշվել: Ընդ որում՝ իշխանությունն իրեն բնորոշ ձևով սկզբից դա անվանեց լկտի սուտ, ապատեղեկատվություն, հետո կմկմալով հիշեցին GPS-ը: Տեղեկացանք, որ հայկական հենակետն այդտեղից հետ է քաշվել, ադրբեջանցիները վերջնագիր են ներկայացրել, որ մինչև այսինչ ժամը նահանջել, և զինվորականները սուսուփուս, գլխիկոր նահանջել են՝ վատթարացնելով այդ գյուղի պաշտպանական վիճակը: Սա նշանակում է, որ եթե իրավիճակը սրվի, բոլոր այդ գյուղերը դատարկվելու են, որովհետև նրանք բոլորը գտնվելու են հակառակորդի նշանակության տակ»,-ասաց Վրթանեսյանը: Անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին՝ ռազմական նկատեց, որ Իլհամ Ալիևը տեսնում է, որ այդ հարցը հարմար լծակ է Հայաստանին ճնշելու համար և անընդհատ փորձելու է նոր գերիներ վերցնել. «Ադրբեջանը 62 գերի վերցրել է հրադադարի համաձայնությունից հետո և մինչև այսօր էլ որևէ բացատրություն չկա, թե ի՞նչ հանգամանքներում են նրանց վերցրել կամ իրենց հետ եղած ծառայակիցներն ինչպե՞ս են զոհվել: Ակնհայտ է, որ թշնամին սա օգտագործում է, որպես խաղաքարտ, Նիկոլ Փաշինյանն էլ սա օգտագործում է սեփական ժողովրդի դեմ»:  
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250