Հասարակություն

Ալիևը նեանդերթալյան մարդու կեցավայր Ազոխի քարանձավը «հռչակեց» Ադրբեջանի «պատմական ժառանգություն». Հասրաթյան

Unknown 539 դիտում
Ալիևը նեանդերթալյան մարդու կեցավայր Ազոխի քարանձավը «հռչակեց» Ադրբեջանի «պատմական ժառանգություն». Հասրաթյան

Հարևան, բայց ոչ բարեկամ երկրի ղեկավարը երեկ պատմական Դիզակից հանդես եկավ հերթական «տեսաուղերձով» և ազդարարեց ոչ միայն Ֆիզուլի-Հադրութ ճանապարհի կառուցապատման հիմնարկեքը, այլև նեանդրթալյան մարդու կեցավայր Ազոխի քարանձավը «հռչակեց» Ադրբեջանի «պատմական ժառանգության»  անքակտելի մաս, իսկ Հադրութի հայոց եկեղեցին  ներկայացրեց ոչ այլ կերպ, քան ուդիների սրբավայր... : Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Այս ամենից հետո, ինչ-որ մի չեղած դերասան էլ, Հովհաննես Ազոյան անուն ազգանունով, Հադրութում հայտնված Մեհրիբան Ալիևի լուսանկարի տակ անգլերենով գրառեց հետևյալը. «Վերջապես ես խաղաղություն տեսա պարոն Ալիևի դեմքին: Աշխարհին խաղաղություն: Թող երբեք պատերազմը չկրկնվի»:

Հ.գ.-Այսքանից հետո ես ստիպված եմ ինձ իրավունք վերապահել ատելու ոչ միայն նիկոլին ու նիկոլականներին, այլև բոլոր նրանց, ովքեր պատրաստ են հանուն խաղաղության զոհաբերել իրենց Հայրենիքն ու արժանապատվությունը...»,- գրել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250