Քաղաքականություն

Կառավարությունը մերժել է դիմակ չկրելու համար տուգանքները համաներելու ԼՀԿ պատգամավորի առաջարկը

Unknown 137 դիտում
Կառավարությունը մերժել է դիմակ չկրելու համար տուգանքները համաներելու ԼՀԿ պատգամավորի առաջարկը

Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի՝ դիմակ չկրելու տուգանքների համաներման առաջարկը, չնայած, որ տուգանքները կիրառվել են քաղաքացիների հիմնարար իրավունքների խախտումներով։

 

Այս առնչությամբ Արմեն Եղիազարյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, հիշեցնեմ, որ սույն թվականի փետրվարի 22-ին դիմել էի վարչապետին Covid-19 շրջանակներում դիմակներ չկրելու համար տուգանված քաղաքացիների նկատմամբ համաներում կիրառելու առաջարկով:

Այսօր կառավարությունից ստացել եմ մերժում, անկախ այն հանգամանքի, որ տուգանքները կիրառվել են քաղաքացիների հիմնարար իրավունքների խախտումներով (առկա են բազմաթիվ դատական ակտեր):

Կառավարությունը առաջարկում է, որ իրենց կողմից օրենքի էական խախտումներով կիրառված տուգանքները քաղաքացիները վիճարկեն դատական կարգով:

Հարգելի՛ քաղաքացիներ, հերթական անգամ ականատես եղանք կառավարության կողմից քաղաքացիների նկատմամբ անտարբերության դրսևորմանը»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250