Հասարակություն

Ինքնաթիռը Բաքվից դատարկ եկավ, որովհետև չէին գնացել գերիներ բերելու, Մուրադովը գնացել էր աշխատանքային այցով. Ավագյան

Unknown 116 դիտում
Ինքնաթիռը Բաքվից դատարկ եկավ, որովհետև չէին գնացել գերիներ բերելու, Մուրադովը գնացել էր աշխատանքային այցով. Ավագյան

«Իմ քայլի» պատգամավորներից ոմանք հայտարարում են՝ գնացեք ՌԴ դեսպանի մոտ և թող նա դիմի ՌԴ նախագահին՝ հայ գերիների հարցով, սա անթույլատրելի է: Այս մասին ԱԺ-ում հայ ռազմագերիների վերադարձի թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյան.

«Եթե պատգամավորն իրեն թույլ է տալիս իր քաղաքացիներին ուղղորդել օտարերկյա դեսպանի մոտ , որ դեսպանն էլ զեկուցի իր երկրի նախագահին, ուրեմն նա ոչ կոմպետենտ է և իր տեղում չէ: Ավելի լավ է նրանք ելույթ չունեն, որովհետև կվնասեն իրենց քաղաքական թիմին»,-ասաց Բորիս Ավագյանը:

Վերջինս նշեց, որ պատգամավորների և պաշտոնյանների հայտարարությունները, որոնք հայ գերիների վերադարձի հարցում սլաքներն ուղղում էին դեպի ՌԴ և ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Մուրադովը, խանգարում ենբ հայ գերիների վերադարձին.

«Եթե դու ունես ռազմական դաշնակից, որն օգնում է քեզ ամեն ինչով և, որպես իշխող քաղաքական ուժ, թույլ ես տալիս, որ պետական աշխատողները համարձակվեն վիրավորել այդ դաշնակցի պետական այրերին, դա դժվարացնում է գերիների վերադարձի գործընթացը, որովհետև այն մարդիկ, որոնք իրենց բոլոր ջանքերը գործադրում են, որ օգնեն մեզ, ստանում են այդպիսի վերաբերմունք, իսկ իշխող ուժից ոչ մեկը չքննադատեց»,-ասաց Բորիս Ավագյանը:

Վերջինս պարզաբանեց, որ հայ գերիների ինքնաթիռը Բաքվից դատարկ վերադարձավ, քանի որ չէր գնացել գերիների ետևից, այլ Մուրադովը գնացել էր աշխատանքային այցով, սակայն ինչ -որ մարդիկ մտածել են կամ հույս են ունեցել, որ գերիներ պետք է վերադառնան:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250