Հասարակություն

Սյունիքի հայհոյանքներն ուղղված էին ոստիկաններին. Հովիկ Աղազարյան

Unknown 264 դիտում
Սյունիքի հայհոյանքներն ուղղված էին ոստիկաններին. Հովիկ Աղազարյան

Սյունիքում կան մարդիկ, ովքեր իրենց բողոքը հայտնում են անկեղծ մղումներով, ոչ թե ինչ-որ քաղաքական նպատակներ հետապնդելով և Սյունիքի դեպքերի ժամանակ շատերը կային, որ իսկապես եկել էին և ուզում էին մասնակցել, ինչու ոչ նաև իրենց դժգոհությունը արտահայտել, բայց իրենց դժգոհությունը հայտնում էին հայացքով, լռելյայն կեցվածքով: Tert.am-ի փոխանցմամբ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը:

«Օրինակ՝ տեսնում ենք, որ փողոցում 2-3 խուժան իրենց պահում են քաղաքական մարդուն շատ անհարիր կեցվածքով, և այնտեղ կան իրավապահներ, որոնք կլուծեն խնդիրները: Այն հայհոյանքները, որոնք տեղում էին իրավապահ մարմինների ներկայությամբ, առաջին հերթին ուղղված էին ոստիկաններին:

Իրավապահ մարմինները չէին կարող բամբակների մեջ պահած բերման ենթարկել քաղաքացիներին, այդպիսի դեպքեր ևս հնարավոր են»,- ասաց Հովիկ Աղազարյանը:

Նա նաև նշեց՝ Սյունիքում կան անձինք, ովքեր իրոք անհանգստանում են իրավիճակով, բայց կան մարդիկ, ովքեր չարաշահում են այդ ամենը և սխալ դրսևորումներ ունենում, իսկ իշխանությունները պետք է այդ դրսևորումներին արձագանքեն:

«Անվտանգային խնդիրներ կան մեր հայրենիքի ողջ սահմանների երկայնքով, քանի որ մենք գիտենք՝ ինչ երկրներով ենք շրջապատված և ինչ աշխարհաքաղաքական իրողություններով ենք ապրում, մենք պետք է այսօր լուծենք այսօրվա հարցը, որպեսզի մյուս օրը չբախվենք այդ խնդիրներին»,- նշեց նա:

Պատգամավորը նաև անդրադարձավ արտահերթ ընտրություններին և նշեց՝ առաջիկայում սպասվող արտահերթ ընտրությունները ցույց կտան իրավիճակը, և արդյունքում մենք կտեսնենք՝ ինչ հանգուցալուծում է լինելու, միայն թե չասեն ընտրությունները կեղծել են։

 Նա նաև ընդգծեց՝ չեն կարող կոալիցիա կազմել օրինակ՝ ԲՀԿ-ի հետ:

«Մենք չենք կարող կազմավորել կոալիցիա այն ուժերի հետ, որոնք Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարանի ազդեցության տակ են: Եթե խոսենք ընդդիմադիր թևի մասին, ես օրինակ չէի ցանկանա ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմել, քանի որ ԲՀԿ-ն բուրժուական կուսակցություն է»,- ասաց Հովիկ Աղազարյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250