Քաղաքականություն

Հորդորում ենք Մարուքյանին ԶՈւ գլխավոր շտաբի պետի մասին խոսելիս լինել հստակ. Ասատրյան

Adrine Nidelyan 1 րոպե 219 դիտում
Հորդորում ենք Մարուքյանին ԶՈւ գլխավոր շտաբի պետի մասին խոսելիս լինել հստակ. Ասատրյան

ՀՀ զինված ուժերի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հորդորել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասին խոսելիս հստակ լինել։ 

«Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում իրեն թույլ է տվել մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հասցեին։ Պատգամավորի «եթե»-ներով խոսքն այնքան անհիմն է, որ նույնիսկ հարկ չկա դրան անդրադառնալու, սակայն հորդորում ենք նրան ԶՈւ գլխավոր շտաբի պետի մասին խոսելիս լինել հստակ ու հասցեական» - գրել է նա։ 

Նրա խոսքով՝ պատգամավորն ու նրա խմբակցության որոշ անդամներ պարզապես լավ չեն պատկերացնում զինվորական գործը։ 

Հիշեցնենք` երեկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է․

«Եթե այսօրվա ԳՇ պետը Ապրիլյան պատերազմի մեղավորներից է, իսկ նա, ըստ զեկույցի, մեղավորներից է, չպետք է լիներ ԳՇ պետ, սա ինձ համար կարևոր ազդակ է, որ մենք չունենք անկողմնակալ քննություն այս իմաստով, և ով պետք է այս ընթացքում չի մեղադրվի, ով պետք չէ, այլ ճամբարում է, կմեղադրվի»։

 

[bfa27046ca610aab1bfbaa9e8f51c770.png]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250