Քաղաքականություն

Սա նոր գաղափար չէ, որովհետև ես այդ մասին հայտարարել եմ այս ամբիոնից. Փաշինյան

Unknown 303 դիտում
Սա նոր գաղափար չէ, որովհետև ես այդ մասին հայտարարել եմ այս ամբիոնից. Փաշինյան

Ընդդիմության կողմից հրապարակված փաստաթուղթը իրական է: Այդ մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ  հայկական կողմի դիրքորոշումը մնում է նույնը՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն ՀՀ տարածքը՝ առանց նախապայմանների։

 

«Այս իրավիճակի քննարկման արդյունքում, քանի որ կա փաստ, որ մենք չունենք դելիմիտացված ու դեմարկացված սահման Ադրբեջանի հետ, այստեղ ծագում է մի շատ կարևոր հարց՝ լավ, այս իրադրությունը լուծեցինք, եթե հաջորդ պահին, հաջորդ փուլում էլի նմանատիպ իրավիճակներ ստեղծվեն, ամեն անգամ մենք այսպիսի միջազգային աղմուկ, կոնսենսուս ձևավորելու ճանապարհո՞վ ենք գնալու։ Ի վերջո, մենք ունենք մի իրադրություն, որը ձևավորվել է բոլորիս հայտնի հանգամանքներում և այդ իրադրությունը պետք է կառավարվի։ Այդ ընթացքում ձևակերպվել է առաջարկ՝ ձևավորել հանձնաժողով՝ եռակողմ, որը կզբաղվի այդ հարցերով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կոռեկտ չի համարել, որ կառավարությունը դեռևս քննարկման փուլում գտնվող աշխատանքային փաստաթուղթը հրապարակի։ «Բայց քանի որ հրապարակված է ընդդիմության կողմից, ես ասեմ, որ, այո, դա այն միակ ու եզակի փաստաթուղթն է, որը օր ու կես կամ երկու օր գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ։ Այդ փաստաթղթի մեջ ո՞րն է ամենակարևոր դրույթը, այն է, որ կողմերը պարտավորվում են, որ սահմանային իրադրությունները ոչ թե լուծում են զորքերի փոխադարձ շարժերով, այլ միայն դիվանագիտական, քաղաքական ճանապարհներով։ Արդյոք սա ինչ-որ նոր գաղափար է։ Ոչ, որովհետև ես այդ մասին հայտարարել եմ այս ամբիոնից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ ավելի վաղ ասել էր՝ այդ հանձնաժողովների ձևավորումը պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը կլքեն մեր երկրի տարածքը և կհայտնվեն մեր սահմաններից անդին՝ մայիսի 10-ի ստատուս քվոյի համաձայն։

 

 «Կամ մենք փաստաթղթի մեջ կարձանագրենք այդպիսի դրույթ, որ ինչ-որ մի դրույթ, ասենք, 3 օրում, 4 օրում այդ զորքերի հետքաշման գործընթացը տեղի է ունենում։ Սա է ամբողջ պատմությունը: Եվ ես ուզում եմ ձեզ ասել, որ չկա որևէ գաղտնի հավելված»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250